29 հունվարի 2019 - 18:47 AMT
Մակունց. Անանյանից բացի այլ պաշտոնյաներ էլ կհրավիրվեն ԱԺ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը միակ պաշտոնյան չէ, որ հրավիրվելու է խորհրդարան:

Նա ընդունել է, որ պարգևատրումների հետ կախված կան խնդիրներ՝ օրենքները թույլ են տալիս դրանք տրամադրել, «մյուս կողմից` կա անարդարության զգացում, որը հանրությունը բարձրաձայնել է»:

Նիստից հետո Անանյանը հայտնել էր, որ 8 ամսվա համար 14 մլն դրամ պարգևավճար է ստացել։

«Եթե ուզում ենք համապարփակ լուծում, չենք կարող մեկ գերատեսչության հետ առնչվող խնդիրներով լուծումներ տալ: Բայց եթե չլինեն լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա երկրի խնդիրներն այդպես էլ կմնան: Պետք է տեսնենք՝ որտեղ է ոսկե միջինը, և ինչ նախագծերով կարող ենք կարգավորել»,- ասել է Մակունցը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նիստում քննարկվել է աղմուկ բարձրացրած պարգևավճարների հարցը: