Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակվի դասավանդվել դպրոցում, թե ոչ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ու քննարկվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի՝ բոլոր առարկաները կլինեն: Բոլորի ծրագրերը փոխվելու են», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ շախմատը հանվի դպրոցական ցանկից մասնագետների բացակայության պատճառով՝ նախարարը պատասխանել է. «Ես նման բան չասացի»:
Խոսելով դպրոցում ուսուցիչների որակի մասին՝ նախարարը նշել է, որ կստեղծվեն մեխանիզմներ ու ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները կմնան դպրոցում:
2011-ին Հայաստանն առաջինը աշխարհում շախմատը որպես պարտադիր առարկա ներդրեց դպրոցներում՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում:
Ընթերցեք նաև.HBL. Հայ երեխաներն ավելի ներդաշնակ են զարգանում՝ դպրոցում շախմատ ուսանելով