Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նա հետ է կանչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Լևոն Մարտիրոսյանը հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - մասնավորապես նշվում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում: