Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
Կբացվի 150 աշխատատեղ:
Ծրագիրը կյանքի կկոչվի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի աջակցությամբ:
«Հուլիսին (2018 թվականի) Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի խումբ գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն», - նշել է Մանե Ադամյանը:
Հումքը կլինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նյութեր կներկրվեն եվրոպական այլ երկրներից:
Ադամյանը նշել է, որ ընկերությունը պլանավորել էր արտադրությունը հիմնել ՀՀ հարևան երկրներից մեկում: