5 փետրվարի 2019 - 13:18 AMT
2018-ին օճառի արտադրությունն աճել է 85%-ով

2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում օճառի արտադրությունն աճել է 85%-ով:

Ազգային վիճակագրկան ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 715 տոննա օճառ, 2017 թվականի 386 տոննայի փոխարեն:

2018 թվականի դեկտեմբերին արտադրվել է 96.1 տոննա օճառ: