7 փետրվարի 2019 - 13:21 AMT
Փետրվարի լույս 8-ի գիշերը 8-10 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`փետրվարի 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:Առանձին մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +15-+17 աստիճանի:

Երևանում՝ փետրվարի 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: