ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հարցաքննվել է Մարտի 1 գործով, հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մամուլի խոսնկ Արման Մուսինյանը։
Նա հավելել է նաև, որ եթե Մարտի 1-ի գործով «հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով հատուկ քննչական ծառայությունում: Ավելի վաղ հարցաքննվել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: