12 փետրվարի 2019 - 12:44 AMT
Մարուքյանը՝ կառավարության ծրագիրը լսելիս. «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության 5-ամյա ծրագիրը:

Այդ ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հիշել է Պարույր Սևակին՝ ներկայացնելով նրա «Անկեղծ ասած» բանաստեղծությունը.«Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ...»:

Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ծրագիրը։Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ-ում կառավարության ծարգրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար է առանց պետական պաշտոնյաների ու ապարատի վարձատրության բարձրացման:

Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, գործադիրի ծրագիրը հաստատվել է: