14 փետրվարի 2019 - 15:57 AMT
Կառավարության ծրագիրն ընդունվել է

Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը։ Կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ 37-ը:

Ավելի վաղ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը» , իսկ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկները չընդունվեն:

Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել էր փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում: Հարցի հիմնական զեկուցողն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։