Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կոբուլիյան հայտարարել է, որ երկիրը մտադիր է դիվերսիֆիկացնել բնական գազի շուկան, և չի ցանկանում, որ Ադրբեջանը լինի միակ մատակարարը:
«Ուզում ենք, որ Ադրբեջանը լինի (Վրաստանի գազի շուկայում-խմբ.), բայց նաև ուզում ենք գազ ստանալ Ռուսաստանից: Մեր բնակչությունն ու ընկերությունները կշահեն դրանից: Կլինի նվազագույն մրցակցություն, և դա կազդի գների վրա», - ասել է վրացի պաշտոնյան:
Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ պայմանագրի ժամկետը երակարաձգելու ուղղությամբ:
Ադրբեջանին է պատկանում Վրաստանի բնական գազի շուկայի 99.65%-ը: