ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատի առաջատարԼևոն Արոնյանը 12-րդն է:
Գաբրիել Սարգսյանը 52-րդ հորիզոնականում է, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ:
Առաջատարը աշխարհիգործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. Գրան Պրի մրցաշարերի մասնակիցների կազմը: Աշխարհի չեմպիոնի կոչման քսանմեկ հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար:
Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: ՀՀ շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայի (մայիսի 16 – 30 –ը), Ռիգայի (հուլիսի 11 – 25-ը) և Թել Ավիվի (դեկտեմբերի 10 -24 –ը) փուլերում, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: