Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը մարտի 4-ին տեղի ունեցած հանդիպումներում կարևորել են օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: