7 մարտի 2019 - 15:44 AMT
Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել. Կան ձերբակալվածներ

Մոսկվայի իրավապահ մարմինները խուզարկել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի ընտանիքին պատկանող «Կապրիզ» գիշերային ակումբը, որտեղ թմրանյութերի ապօրինի վաճառք է իրականացվել, հայտնում է Azadliq ադրբեջանական թերթը:

Կան ձերբակալվածներ:

Գիշերային ակումբը գտնվում է Մոսկվայի Բաքվի փողոցում և գրնացված է Օգթայ Ասադովի կնոջ՝ Զեմֆիրա Ասադովայի անունով: Ըստ աղբյուրի հրապարակած փաստաթղթի, ակումբի շուկայական արժեքը գնատահատվում է $10.6 մլն: