9 մարտի 2019 - 13:03 AMT
Վթար ՌԴ-ում. ՀՀ քաղաքացիներ են զոհվել

Մարտի 9-ին` ժամը 11:00-ին, ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Բախվել են Nissan Teana և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՃՏՊ-ի հետևանքով Nissan Teanna մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը տեղում մահացել են, իսկ մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:

Մահացել են Ռ. Բաղդասարյանը՝ 1978թ. ծնված, և Մ.Օվնիկյանը՝ 1982թ. ծնված, իսկ Կ.Հովեյանը՝ 1983թ. ծնված, տեղափոխվել է հիվանդանոց: