13 մարտի 2019 - 13:22 AMT
Մարտի 14-ի երեկոյան, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`մարտի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ մարտի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: