
Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի վերաբերյալ հստակություն մտցվի»,– ասել է Կարապետյանը, հայտնում է Araratnews.am-ը։
Նա հավելել է նաև, որ Նուբարաշենում անտառ հիմնելու ծրագիր կա։
Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարանների ապամոնտաժման հետ կապված գործընթացը շարունակական է լինելու, բայց մանրամասներ չի հաղորդել։
Մարտի 15-ի առավոտյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։
Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։