2 սեպտեմբերի 2002 - 22:43 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Սեպտեմբերի 19-22-ը Երեւանում կկայանա Արդյունաբերողների եւ ձեռներեցների միջազգային կոնգրեսի խորհրդի ընդլայնված նիստը (ԱՁՄԿ): Նիստի աշխատանքներին կմասնակցի ավելի քան100 ձեռներեց 22 երկրից: Նիստին մասնակցելու համար Երեւան կժամանեն ԱՁՄԿ-ի նախագահ Վիկտոր Գլուխիխը, Ռուսաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Արկադի Վոլսկին: Նիստի շրջանակներում կկազմակերպվի հայկական ապրանքների ցուցահանդես: