Մարտի 19-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ (բուք է), հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մարտի 19-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան - Սանահին հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13:00-ից մինչև 19:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: