19 մարտի 2019 - 11:21 AMT
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը:

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը:

Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցավայր են մեկնել նաև Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը: