2 սեպտեմբերի 2002 - 22:35 AMT
ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Դաղստանի Նյուգդի քաղաքում վերականգնվել է Սուրբ Գրիգորոսի հայկական եկեղեցին: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, 19-րդ դարի սկզբների հայկական մշակույթի այդ հուշարձանը վերականգնվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ` քաղաքի հասարակայնության միջոցներով: Եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի թոռան` Գրիգորոս եպիսկոպոսի մարտիրոսական մահվան վայրում, որին տեղի տիրակալները հրավիրել էին քրիստոնեություն քարոզել: