ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և ընտանիքի անդամների արտասահմանյան այցերի ծախսերին:
Նա հայտնել է, որ այժմ շրջում է 2008 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար գնված մեքենայով, որը վերջին հինգ տարում չի օգտագործվել՝ համարվելով «ոչ պիտանի օգտագործման համար»:
«Կա վարչապետին սպասարկող ևս մեկ՝ BMW մակնիշի մեքենա, որը գնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար», - ասել է վարչապետը:
Անդրադառնալով իր ընտանիք հետ ուղղաթիռով Ստեփանակերտ մեկնելուն, վարչապետն ասել է, որ այդ ուղղաթիռն ունի թռիչքային պարտադիր ժամեր:Լ
«Որպեսզի այդ տեխնիկան չվերածվի մետաղական ջարդոնի, այն պարտավոր է դատարկ թռիչք կատարել, քանի որ դա իր տեխնիկական կանոնակագերի պահանջն է», - նկատել է Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանն ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության խորհդի նիստին: