20 մարտի 2019 - 10:22 AMT
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են

Մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի կողմից՝ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի, մյուսների համար՝ բաց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է և մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: