1 օգոստոսի 2008 - 21:34 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ները անընդհատ խախտում են լրագրողական էթիկան եւ խեղաթյուրում են փաստերը
«Ադրբեջանական 1news.az կայքը վերջերս բացառիկ հարցազրույցներ է հրապարակում Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից, այնինչ այդ պաշտոնյաները հարցազրույց չեն տվել ադրբեջանական այդ լրատվամիջոցին: Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում են փաստերը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Հայաստանի տարբեր պաշտոնյաների հայկական լրատվամիջոցներին տրված հարցազրույցները ադրբեջանական լրատվամիջոցի կողմից արտատպելը, եւ այն որպես սեփական բացառիկ հարցազրույց ներկայացնելը ոչ միայն լրագրողական էթիկայի խախտում է, այլեւ պարզ կեղծարարություն: