Bloomberg-ը գրել է ՌԴ նախագահի աշխատակազմում տարբեր սցենարների մշակման մասին, որոնք թույլ կտան Վլադիմիր Պուտինին որքան հնարավոր է երկար պահպանել իշխանությունը: Այդ մասին Bloomberg-ին Կրեմլին մոտ 3 աղբյուր է հայտնել, գրում է ՌԲԿ-ն:
Սցենարներից մեկը ենթադրում է նոր պետության ստեծղում՝ Բելառուսի հետՌԴ միավորման ճանապարհով, որը կգլխավորի Պուտինը, ինչը թույլ կտա նրան շրջանցել նախագահական ժամկետների սահմանադրական սահմանափակումները:
ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից և քաղաքագետ Անդրեյ Կոլյադինն ասել է գործակալությանը, որ Կրեմլում ակտիվ քննարկվել է նաև մի սցենար, որը շատ նման է այն իրադարձություններին, որ հիմա կատարվում են Ղազախստանում: