Մոտ 4 մլն բրիտանացի ստորագրել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հրաժարվելու կոչը: Բրիտանիայի խորհրդարանի կայքում նշվում է, որ մարտի 23-ի առավոտվա դրությամբ չեղարկմանը կողմ է արտահայտվել 3,92 մլն մարդ:
«Բրիտանիայի խորհրդարանը բազմիցս է հայտարարել, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մենք պետք է հակազդենք այդ պնդմանը՝ ցույց տալով, որ ժողովուրդը միանշանակ կողմ է ԵՄ-ին Մեծ Բրիտանիյի անդամակցությանը»,-ասվում է մեկնաբանության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:
Խորհրդարանը պետք է որոշի, արդյոք խնդրագիրը պետք է դրվի քննարկման, քանի որ այն 100,000-ից ավելի ձայն է հավաքել:
Կոչին միացել են նաև հայտնի մարդիկ, օրինակ, դերասան Հյու Գրանտը, դերասանուհի Ջենիֆեր Սանդերսը և բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոկսը:
BBC-ին հայտնել է, որ ստորագրություններ կան ամբողջ աշխարհից, այդ թվում նաև ՌԴ-ից, Չինաստանից և Իրանից, սակայն քիչ քանակի: Ըստ օրենքի, ստորագրահավաքին կարող է մասնակցել Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաքացի, անկախ բնակության վայրից:
Ավելի վաղ հայտնի դրձավ, որ Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են հետաձգել Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից: Այդ մասին ասվում է Բրյուսելում պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ:
Ըստ փաստաթղթի, Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը, եթե Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տա ԵՄ հետ գործարքին: Հակառակ դեպքում ընթացակարգը կմեկնարկի ապրիլի 12-ին: