25 մարտի 2019 - 12:43 AMT
Արամ Ա-ն կվերաօծի Հալեպի Քառասուն նահատակների եկեղեցին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Սիրիա, Հալեպ: Մարտի 30-ին նա վերաօծելու է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին: Այդ մասին կաթողիկոսը հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում, ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում:

Հալեպի 40 նահատակների մայր տաճարը 2015-ի ապրիլին պայթեցրել էին «Իսլամական պետության» գրոհայինները:

Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: