ՀՀ կառավարության մարտի 25-ի նիստում կատավարությունը որոշել է 352.2 մլն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ «Արմաթ» ռոբոտատեխնիկայի լաբորատորիաների և ինժեներական խմբակների գործունեության շարունակականությունն անխափան իրականացնելու նպատակով:
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթերցել էր «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարի նամակը, որոնք արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նախկինում լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհով, ընթացիկ տարվանից ֆինանսավորման ձևը փոխվել է մրցույթայինի:
«Արմաթ» լաբորատորիաների ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկություն են հայտնել, այս տարվա փետրվարին դրա հետ կապված նախագիծ ենք պատրաստել և քննարկել ենք այն ֆինանսների նախարարության հետ: Այն նախատեսում ենք քննարկել ու ընդունել վաղը», - ասել է Հարությունյանը: