ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ մարտի 27-ի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, հայտնել է, որ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձը:
Աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին:
Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով: