ԱՄՆ իշխանությունները մտադիր են կրկին աստղագնացներ ուղարկել Լուսին առաջիկա 5 տարում: Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրության, Վաշինգտոնի պաշտոնական քաղաքականությունը ենթադրում է, որ Լուսնի վրա առաջին կինն ու հաջորդ տղամարդը ամերիկացի աստղագնացները պետք է լինեն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Միևնույն ժամանակ, ելույթ ունենալով Հանթսվիլլում, նա խստիվ քննադատել է ՆԱՍԱ-ին՝ մեղադրելով «բյուրոկրատական դանդաղկոտության» մեջ, որի հետևանքով հետաձգվել է Space Launch System կրիչ հրթիռի գործարկումը, որը ՆԱՍԱ-ն մշակում է մերձմոլորակային ուղեծրից դուրս մարդատար գիտարշավների համար, գրում է Deutsche Welle-ն:
Փոխնախագահը սպառնացել է, որ եթե գործակալությունը չսկսի «նորովի մտածել», Լուսին հաջորդ թռիչքի համար հարկ կլինի դիմել մասնավոր կոմերցիոն ընկերություններին:
2011-ին Վաշինգտոնը կասեցրեց իր «Շաթլների» ծրագիրը: Դրանից հետ ամերիկացի տիեզերագնացները Միջազգային տիերզերակայան են հասնում ռուսական «Սոյուզ» հրթիռներով: ՌԴ հետ պայմանագիրն ավարտվում է 2019-ի նոյեմբերին: