27 մարտի 2019 - 16:50 AMT
Ադրբեջանը նոր զորանոցներ ու նոր դիրքեր կկառուցի ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը կարգադրել է ամրացնել պաշտպանական դիրքերը Հայաստանի հետ սահմանին:

Գուլիևը ստուգել է ՀՀ հետ սահմանին գտնվող «Ղազասխ» սահմանապահ ուղեկալի աձնակազմի մարտական պատրաստականությունը, հայտնում է Interfax.az-ը գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:

Գուլիևը կարգադրություններ է արել ՀՀ հետ սահմանին ինժեներաֆորտիֆիկացիոն աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Հանձնարարականներ են տրվել Ղազախի և Աղստաֆայի շրջաններում պաշտպանական միջոցների կատարելագործման, արդիական սահմանային ենթակառուցվածքների ստեղծման, նոր ծառայողական շենքերի և զորանոնցերի, ինչպես նաև մարտական հենակետերի կառուցման վվերաբերյալ:

Մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։