Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:
«Ազատության» փոխանցմամբ՝ Օպերայի լրատվական բաժնից տեղեկացրել են, որ Օրբերլյանն ազատվել է պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով:
Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։