1 ապրիլի 2019 - 12:29 AMT
Վարչապետ․ Բաքվի հետ փորձելու ենք հումանիտար քայլեր ձեռնարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում, խոսելով Վիեննայում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հումանիտար ոլորտում մի շարք միջոցառումներ իրականացնել։

«Սրանք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացի համար», - ասել է վարչապետը։

Ընթերցեք նաև՝ Փաշինյան․Արցախի մասնակցությունը բանակցություններին քննարկվել է, հայտարարի չենք եկել, էլի ենք քննարկելու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ նշվում էր, որ առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը՝ ամրապդնելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում։