8 օգոստոսի 2008 - 14:32 AMT
Ռուսական ինքնաթիռները ռումբեր են գցել վրացական Գորի քաղաքի վրա
Օգոստոսի 8-ին մոտավորապես ժամը 11:00-ին չորս ինքնաթիռներ, որ եկել են Ռուսաստանի կողմից, ռումբեր գցել Գորի քաղաքի վրա: Այդ մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստատեսության տվյալների, ինքնաթիռներից մեկը արդեն իսկ խբվել է վրացական զորքերի կողմից: Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն նաեւ երեք մարտական ինքնաթիռներ ուրբաթ առավոտյան Ռուսաստանի կողմից մտել են Արեւելյան Վրաստանի տարածք: «Երեք ռազմական ինքնաթիռներ, ինչպես ենթադրվում է Սու-24 մարտական ռմբակոծիչներ, ներխուժել են Վրաստանի տարածք Ռուսաստանի կողմից: Նրանցից մեկը սկսել է ռմբակոծել ոստիկանության շենքը Կարելի (Արեւելյան Վրաստան) շրջկենտրոնում եւ նրան հարող տարածքները»,-հաղորդում է ՆԳՆ-ն: Ռմբակոծման արդյունքում երկու ռումբ է գցվել: Ավիրածությունների եւ զոհերի մասին տվյալներ Վրաստանի ՆԳՆ կայքում չկան: