4 ապրիլի 2019 - 10:48 AMT
Վազգեն Մանուկյանը կվերանշանակվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում է ընդգրկված Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու հարցը:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին», - մասնավորապես նշված է որոշման նախագծում:

Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ է 2009 թվականի մարտից: