6 ապրիլի 2019 - 12:17 AMT
Բակո Սահակյանն ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետը բանակաշինության հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, հայտնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: