Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
Բանաձևն ընդունվել է 382 կողմ և 0 դեմ ձայնով, հայտնում է ANSA-ն։
Բանաձևը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական:
Իտալիան ճանաչել է ցեղասպանությունն 2000 թվականին։