12 ապրիլի 2019 - 18:37 AMT
ՀՀ-ն Կանադայում նոր դեսպան ունի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան »,- նշված է հրամանագրում։

Դեսպանի նստավայրը Օտտավայում է:

Ընթերցեք նաև՝ Էսթերա Մկրտումյանը՝ Պարագվայում ՀՀ դեսպան: