Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից »,- ասվում է որոշման մեջ:
Արսեն Դավթյանը մեղադրվում է կշառք ստանալու մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Հարուցվել էր քրգործ: