13 ապրիլի 2019 - 12:24 AMT
Վարչապետը Տավուշի փոխմարզպետ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Այս մասին հայտնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման E-gov կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: