13 ապրիլի 2019 - 13:34 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: