2 սեպտեմբերի 2008 - 13:33 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները Սոչիում կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային հարցեր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին: