4 սեպտեմբերի 2008 - 14:38 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 4-ի նիստին Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահությունը: Սեպտեմբերի 5-ին նախարար Նալբանդյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: