Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրել է, որ սա դեպի համաձայնագրի ամբողջական վավերացումը տանող ևս մեկ քայլ է:
Ավելի վաղ համաձայնագիրը միաձայն վավերացրել էր Հունգարիայի խորհրդարանը: