«Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի թթվասերի բաղադրության վերաբերյալ արտադրող Պարգև ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի թթվասերը պատրաստված է բացառապես կենդանական ծագման բնական կաթնամթերքից և որևէ տեսակի բուսական յուղ չի պարունակում: «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի «Դասական» և «Կովիկ» թթվասերի տեսակները լիովին համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 033/2013) սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:
Հիմք են ընդունվում 2019-ի ապրիլի 2-ի, ապրիլի 11-ի և ապրիլի 25-ի որակի փորձաքննության արդյունքները: Որակի փորձաքննությունն իրականացրել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ փորձարկման լաբորատորիաները՝ «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի մարտի 29-ի, ապրիլի 8-ի և ապրիլի 22-ի արտադրության թթվասերի նմուշների հիման վրա»:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ընկերության հաղորդակցության պատասխանատու Ալբերտ Արշակյանին՝ arshakyanalbert@yahoo.com: