Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Ռուբեն Սահակյանը հաստատել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զինվորականններին 50,000-ական դրամ է բաժանվել, հայտնել է Aravot.am-ը:
«Այո, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- ասել է Սահակյանը:
Ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես նշելով, որ օլիգարխները 50,000-ական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին:
Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է:
Նա նաև, ըստ փաստաբանի, 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին: