ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննիր ֆեյսբուքյան էջում շնորհավորել լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով:
«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով:
Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք:Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը», - ասվում է գրառման մեջ