ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018 թվականին ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի՝2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015-2017-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․9 մլն դրամի գույքային վնաս։
Տնօրենի կողմից հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով։