13 մայիսի 2019 - 14:14 AMT
Լևոն Քոչարյան. Դոլարային միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը դոլարային միլիարդատեր չէ, միլիոնատեր՝ միգուցե:

«Ոչ ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվներ էլ հաշվենք: Եթե դու ունես ինչ-որ կարողություն, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր ես», - ասել է նա:

Հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ 2008 թվականից ինքը զբաղվում է բիզնեսով, իսկ իր ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը բիզնեսով ավելի վաղ է սկսել զբաղվել:

Նա նշել է, որ միայն Հայաստանում ունի բիզնես:

Մայիսի 13-ին մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական առաջին նիստը: Գործով մեղադրանք է առաջադրված չորս նախկին պաշտոնյայի: