13 օգոստոսի 2002 - 22:46 AMT
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ
Իսլամական համաժողով կազմակերպությունը (ԻՀԿ) հայկական կողմին կոչ է արել դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ ցուցաբերել պատշաճ «հարգանք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Ընդ որում, ԻՀԿ-ն անհանգստություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Համաժողովը նաեւ կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը շարունակել Հայաստանի հետ ռազմական բախումից խուսափելուն ուղղված քաղաքականությունը: