23 մայիսի 2019 - 12:21 AMT
Երևանում ժամանցի այգի կկառուցվի. Վերջին սերնդի եվրոպական կարուսելներ կլինեն

Երևանում ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի կկառուցվի, որտեղ կգործեն վերջին սերնդի եվրոպական արտադրության կարուսելներ։

ՀՀ կառավարությանը Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում «Պարկ գրուպ» ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոտ 7.5 մլրդ դրամի չափով ներդրում: 1-ին փուլի գործարկումը նախատեսվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակում։

Ներկա պահին աշխատակիցները 5-ն են, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200,000 դրամ։ Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ:

Ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին: